Կարևոր իրադարձություններ

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումների դեպքում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը (տեսանյութ)

06 Հուլիս, 2022 16:09
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումների դեպքում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը, որով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ, այսինքն` նաև ՄԻԵԴ այն վճիռներով, որոնք կայացվել են մինչև օրենսգրքի այս փոփոխությունը:

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ մինչև այս փոփոխությունն ուժի մտնելը կայացված դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես, այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

 

Լրահոս

Դիտել ավելին