Կարևոր իրադարձություններ

Իշխան Սաղաթելյանն ինձ անվանեց ծերունի. ես իրեն չեմ պիտակավորի. Անդրանիկ Քոչարյան

06 Հուլիս, 2022 15:52
Իշխան Սաղաթելյանն ինձ անվանեց ծերունի. ես իրեն չեմ պիտակավորի. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ում Պաշտպանության մասին նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քննարկվող նախագծերը անվանեց դասեր քաղելու օրինագծեր։

«Իշխան Սաղաթելյանը զորակոչի հետ կապված ինձ անվանեց ծերունի, մի բան էլ կողքից ավելացրեց, ես իրեն չեմ պիտակավորի, բայց ես մի բան կհիշեցնեմ․ երբ 90-ականներին նոր էինք բանակ ձևավորում և մենք բոլորս ծերունի չէինք, ես հիմա էլ ինձ ծերունի չեմ համարում, բանակը կառուցում էինք սովետական մոդելով և այդ մոդելը նույն էր, ինչ հիմա առաջարկում է ՊՆ-ն։ Այնտեղ հակասություն չէր առաջանում ԳՇ պետի և պաշտպանության նախարարի ու տեղակալների միջև։ Եթե հակասությւոններ առաջանան, դրանք կլուծվեն այլ կարգավորումներով»- հավաելեց պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ԱԺ ներկայացված նախագիծը լուծում է կոռուպցիայի հնարավոր դրսևորումների խնդիրը։

«Զինվորականությունը կզբաղվի զինվորական գործերով, նախարարությունը՝ այդ ամեն ինչի քաղաքական կառավարման ճիշտ օրակարգ ձևավորելով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին