Կարևոր իրադարձություններ

Հովսեփավանում կառուցվում է երկրորդ բնակելի թաղամասը (լուսանկարներ)

06 Հուլիս, 2022 14:50
Հովսեփավանում կառուցվում է երկրորդ բնակելի թաղամասը (լուսանկարներ)

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում միաժամանակ շարունակվում են նաև երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները։

Նախագծի համաձայն՝ թաղամասը բաղկացած կլինի 59 առանձնատներից, որից 22-ը՝ երեքսենյականոց, իսկ 57-ը՝ չորսսենյականոց։

Որոշ առանձնատներ արդեն տանիքապատվել են, և կատարվում են արտաքին հարդարման աշխատանքներ։

Թաղամասի կառուցապատումն իրականացնում են «Լիվարդշին», «Ա.Լ.Մ.», «ՌՈԲ-ԷԼ» և «ԱՐՄԵՆ-88» ՍՊ ընկերությունները։

Աշխատանքները ֆինանսավորում են Արցախի կառավարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

 

Լրահոս

Դիտել ավելին