«Նիստը հրավիրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից: Նիստի օրակարգում էր քաղաքում 2.6 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերի իրականացումը:
Ծրագրերով նախատեսվում էր վերանորոգել մի քանի՝ խիստ անբարեկարգ վիճակում գտնվող փողոցներ, մի տնակային մանկապարտեզ հիմնովին վերակառուցել, սպորտային դահլիճ վերանորոգել, Վանաձորի համար գնել 5 աղբահան մեքենա:
Այս ամենը չկայացավ, որովհետև քաղաքական դաշինքներից մեկն ուղղակի չի ներկայանում նիստին, չի ներկայանում տարօրինակ պատճառաբանություններով: Ցանկացած մեկը, ով մեքենա է վարել Վանաձորի փողոցներով, կասի, որ դա ուղղակի խայտառակություն է»,- ասել է Ալեքսանյանը:
Պատգամավորը վանաձորցիներին կոչ է արել այդ խմբակցությունից պահանջել պատասխանատվություն ցուցաբերել: