Կարևոր իրադարձություններ

Ինչ վիճակում են բանկում պայթյունից տուժած քաղաքացիները

06 Հուլիս, 2022 13:54
Ինչ վիճակում են բանկում պայթյունից տուժած քաղաքացիները

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում այսօր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մարդ զոհվել է։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում, է, որ պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին