Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

06 Հուլիս, 2022 13:19
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 7-ին, 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ին, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ:

Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին