Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան հարվածել է ռուս սահմանապահների ուղղությամբ. ԶԼՄ

06 Հուլիս, 2022 12:24
Ուկրաինան հարվածել է ռուս սահմանապահների ուղղությամբ. ԶԼՄ

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Ռուսաստանի տարածքին. այս անգամ թիրախում ռուս սահմանապահներն են եղել, գրում է regnum.ru-ն։

Ռուս սահմանապահների երկու մեքենաների վրա հարձակման մասին տեղեկությունն առաջինը հայտնել է Shot Telegram ալիքը:

Նշվել է, որ Ուկրաինայից Բելգորոդի մարզում ռուս սահմանապահների տեղափոխող երկու «ՈւԱԶ» է հարձակման ենթարկվել:

Հաղորդվել է մեկ զոհի, երեքը վիրավորի մասին:

Առայժմ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս սահմանապահների վրա հարձակման մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Բայց նաև չկա հերքում։


 

 

Լրահոս

Դիտել ավելին