Կարևոր իրադարձություններ

Հայաստան կժամանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

06 Հուլիս, 2022 10:28
Հայաստան կժամանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
 
Ինչպես փոխանցում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:
 

Լրահոս

Դիտել ավելին