Կարևոր իրադարձություններ

Պայթյուն` բանկում. կա մեկ զոհ և 5 տուժած

06 Հուլիս, 2022 10:00
Պայթյուն` բանկում. կա մեկ զոհ և 5 տուժած

Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես փոխանցում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին