Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում փոփոխություններ են եղել

06 Հուլիս, 2022 10:12
Ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում փոփոխություններ են եղել

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 3-ից, որով սահմանվել են փոփոխություններ նաև ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում:

Ինչպես փոխանցում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն վերոգրյալ օրենքի պահանջների՝ մարտի 3-ից սկսած՝ տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունելուց հետո, որով կսահմանվեն տարակարգի շնորհման համար ուսուցչի մասնագիտական չափանիշները:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է հետևել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջին և տարակարգի շնորհման համար դիմում ներկայացնել ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունումից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին