Կարևոր իրադարձություններ

Ովքեր են Երևանի քաղաքապետի հավակնորդները. «Հրապարակ»

06 Հուլիս, 2022 08:16
Ովքեր են Երևանի քաղաքապետի հավակնորդները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետի պաշտոնի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն կա՝ տեղից ելնողը հավակնում է այդ պաշտոնին, քանի որ օրենքն ասում է․ «Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն»:

Այսինքն՝ եթե պատգամավոր դառնալու համար տեւական ժամանակ Հայաստանում մշտական բնակության պահանջ կա, ապա այս պարագայում ցանկացած մեկը կարող է ընտրություններից անմիջապես առաջ հրաժարվել օտար երկրի քաղաքացիությունից եւ առաջադրվել քաղաքապետի թեկնածու։ Դա է պատճառը, որ մոտ մեկ տասնյակ հավակնորդների անուններ են շրջանառվում։

Իշխանական թեկնածուն, ինչպես հայտարարվել է, Տիգրան Ավինյանն է։ Իսկ ընդդիմությունից շրջանառվում են Արթուր Վանեցյանի, Լեւոն Քոչարյանի, անգամ Տարոն Մարգարյանի անունները։ Ինքնառաջադրվել է նաեւ Ռուսաստանից ժամանած Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Ռուբեն Վարդանյանի, անգամ Արման Թաթոյանի ու Հայկ Մարությանի մասին է խոսվում։

Ի դեպ, իշխանությունները մի պահ որոշել էին Երեւանի արտահերթ ընտրություններ կազմակերպել 2022-ի հոկտեմբերին, սակայն հետո հրաժարվել են այդ մտքից։ Եթե անգամ հերթական ընտրություններ չլինեն, առնվազն մինչեւ 2023-ի գարուն հաստատ ընտրություն չի լինի։ Հերթականի ժամկետը 23-ի սեպտեմբերն է։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին