Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ Վանեցյանի որդին չի ծառայել բանակում. «Հրապարակ»

06 Հուլիս, 2022 08:02
Ինչո՞ւ Վանեցյանի որդին չի ծառայել բանակում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վերջերս համացանցում հրապարակումներ եւ գրառումներ եղան, որ Արթուր Վանեցյանի ավագ որդին, որը զորակոչային տարիքի է, չի ծառայել` խուսափել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից: Բնականաբար, հեղինակները պնդում էին, որ Արթուր Վանեցյանն է որդուն ազատել բանակից` օգտագործելով իր կապերը: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է Արտյոմ Վանեցյանին հաջողվել խուսափել բանակից` ինչ հիմքով եւ ինչ ժամկետով:

Նա մեզ պատմեց, որ երբ եկել է զորակոչի ժամանակը, ինչպես զորակոչի ենթակա բոլոր մյուս երիտասարդները, անցել է բժշկական հետազոտություն, եւ անսպասելիորեն հայտնաբերվել է առողջական ինչ-որ խնդիր, որի պայմաններում զորակոչի ենթակա անձն ազատվում է զինծառայությունից` ճանաչվում է ոչ պիտանի պարտադիր զինվորական ծառայության համար:

Իհարկե, զինծառայությունից ազատվում է կարճաժամկետ․ մի քանի տարի անց զորակոչից ազատված անձը կրկին բուժզննություն է անցնում, եւ եթե պարզվում է, որ առողջական խնդիրը վերացել է, նրան զորակոչում են: Սակայն ուշագրավն այն է, որ այս ախտորոշումն ու զինծառայության ոչ պիտանի լինելու հանգամանքը Արտյոմ Վանեցյանը շատ ծանր է տարել եւ 2019 թվականին պաշտպանության նախարարին դիմում է գրել` խնդրելով, որ կրկին բժշկական փորձաքննություն նշանակեն` իր հետ կապված, եւ թույլ տան ծառայել հայկական բանակում: Սակայն դիմումը մերժվել է: Արտյոմը մեզ տրամադրեց նաեւ դիմումի պատճենը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին