Կարևոր իրադարձություններ

«Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների գալա համերգը տեղի կունենա Երևանում

06 Հուլիս, 2022 00:07
«Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների գալա համերգը տեղի կունենա Երևանում

«Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների և մրցանակաիրների գալա համերգը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 18։00-ին, Հայ-ռուսական համալսարանի դահլիճում։

Երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2022 թ․ համանուն հասարակական կազմակերպության կողմից: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է հետհամաճարակային շրջանում պատանիների երաժշտական կատարողական վարպետության բարձրացումը, տարբեր ազգերի արվեստագետների մերձեցումն ու համագործակցությունը, երաժշտական արվեստի հանրահռչակումը:

 
 

Ընթացիկ տարվա մայիսին տեղի էր ունեցել «Մաեստրո» I միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը, որի 7 անվանակարգերում 6 տարեկան և բարձր տարբեր տարիքային խմբերում մասնակցել էին շուրջ 470 երաժիշտ կատարողներ Ավստրիայից, Իտալիայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ռուսաստանից և Հայաստանից:

Մասնակիցների ելույթները գնահատել են տարբեր անվանակարգերի միջազգային ժյուրիները, որտեղ ընդգրկված էին տարբեր երկրների հանրաճանաչ երաժիշտներ:

Իրենց անվանակարգերում հաղթող մասնակիցները պարգևատրվել էին I, II, III կարգի դիպլոմներով, հատուկ մրցանակներով և նվերներով, իսկ լավագույնները արժանացել էին «Մեծ մրցանակ»-ի: 

Հաղթողների և «Մեծ մրցանակ»-ի արժանացածների գալա համերգը տեղի կունենա  հուլիսի 6-ին, ժամը 18:00-ին, հայ-ռուսական համալսարանի դահլիճում:

Մասնակիցների համար հուլիսին կկազմակերպվեն նաև վարպետության դասեր հանրաճանաչ երաժիշտների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին