Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405
    427

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության

05 Հուլիս, 2022 23:06
Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության

Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։

Նրանց ճանապարհել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։

Նորակոչիկները օրհնություն և օրհնված խաչեր են ստացել՝ անփորձանք լինելու ու զինվորական ծառայությունը պատվով կատարելու մաղթանքով:

Գոռ Ասրյանն իր և մարզի ղեկավարի անունից նորակոչիկներին մաղթել է խաղաղ ծառայություն և բարի վերադարձ։

 

Լրահոս

Դիտել ավելին