Կարևոր իրադարձություններ

Պարզաբանում՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացած միջոցառման մասին

05 Հուլիս, 2022 21:42
Պարզաբանում՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացած միջոցառման մասին

ՀՀ ԿԳՄՍ  Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն իրականացվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված կարգի, կնքվել է համապատասխան պայմանագիր։
 
Միջոցառումը տեղի է ունեցել արգելոցի տարածքում և ոչ աշխատանքային ժամերին։ Խստորեն պահպանվել են հուշարձանի օգտագործման պայմանները։ Հրավառությունը, պահպանելով անվտանգության կանոնները, կազմակերպվել է արգելոցի տարածքում՝ հուշարձանից անհրաժեշտ հեռավորությամբ։
Միջոցառման ընթացքում եղել է նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, ինչը մասնաճյուղի ղեկավարության միջամտության արդյունքում շտկվել է։
 
Այսօր՝ սահմանված ժամին, արգելոց-թանգարանը բացվել է, մասնագետների կողմից հուշարձաններին հասցված վնաս չի արձանագրվել։
 
Հ․Գ․։ Հայտնում ենք նաև, որ հուշարձանների, արգելոցների տարածքում բարեկարգման, ենթակառուցվածքների նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ միջոցները գոյանում են ոչ միայն տոմսերի վաճառքից, այլև դրանց տարածքում միջոցառումների անցկացումից։
 
Հաշվի առնելով սոցիալական հարթակներում առկա արձագանքը՝ հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը»։
 
 

Լրահոս

Դիտել ավելին