Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405
    427

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Հովհաննես Իգիթյանը մասնակցել է Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա փառատոնին

05 Հուլիս, 2022 21:07
Հովհաննես Իգիթյանը մասնակցել է Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա փառատոնին

Դեսպան Հովհաննես Իգիթյանը և դեսպանության առաջին քարտուղար Արտակ Ղազարյանը մասնակցել են Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա կապակցությամբ կազմակերպած փառատոնին։ Այս մասին հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից։

Տարբեր երկրներից բազմաթիվ հյուրերի մասնակցությունը հաղորդեց փառատոնին իսկապես միջազգային բնույթ։ Շնորհակալություն քաղաքապետ Վիտալիուս Գաիլիուսին, փոխքաղաքապետ Վայդա Ալեկնավիչիենեին, Յոնիշկիսի մունիցիպալիտետին, Լիտվայի Սեյմի պատգամավոր Լյուդաս Յոնաիտիսին հրավիրելու և հրաշալի Յոնիշկիսում միասին անցկացրած հոյակապ ժամանակի համար:

Յոնիշկիս շրջանի միավորված մունիցիպալիտետի օրինակը կարող է օգտակար լինել Հայաստանում իրականացվող համայնքների խոշորացմանը ուղղված բարեփոխման համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին