Կարևոր իրադարձություններ

Սահմանադրությունը մենք ենք` մեզնից յուրաքանչյուրը. Գ. Սանոսյան

05 Հուլիս, 2022 18:58
Սահմանադրությունը մենք ենք` մեզնից յուրաքանչյուրը. Գ. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ևս շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ`գրելով.

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու միակ ճանապարհը Մայր օրենքն է։

Սահմանադրության օրը բոլորիս տոնն է, որովհետև Սահմանադրությունը մենք ենք`մեզնից յուրաքանչյուրը: Մայր օրենքի ուժը հիմնվում է յուրաքանչյուրիս կամքի վրա`մարդկանց, ովքեր պատրաստ են պաշտպանելու երկրի հիմնական օրենքն ու իրենց համար ընդունելի կենսաձևը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարևորագույն օրվա առթիվ»։

 

Լրահոս

Դիտել ավելին