Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար աշխատանքներ են տարվում՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր տեղակայումը Ֆինլանդիայում և Շվեդիայում: Ըստ նրա` արդեն ծրագրեր կան և համապատասխան տարբերակները դիտարկվում են ոչ թե Կրեմլում, այլ Պաշտպանության նախարարությունում:
Պեսկովն անդրադառնալով Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումների դադարեցմանը՝ նշել է, որ Կրեմլում առկա խնդիրները լուծելու տարբերակներ են մշակվում: