Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    416,5
    438,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Whatsapp-ի միջոցով Արցախում խոշոր չափի հափշտակություն է կատարվել

05 Հուլիս, 2022 16:46
Whatsapp-ի միջոցով Արցախում խոշոր չափի հափշտակություն է կատարվել

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել, սոցիալական ցանցի Whatsapp հավելվածի միջոցով՝ 480.000 եվրո գումարի նվիրատվության փոխանցման գործընթացի խոստման և փաստաթղթերի ձևակերպման պատրվակով, ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու նպատակով, խաբեության և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Դ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, Money Gram միջազգային բանկային փոխանցման համակարգի միջոցով անհայտ անձանց կողմից 22.026 եվրո հափշտակելու և Ս.Դ.-ին 11.134.338 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։

Ինչպես տեղեկացնում են արցախի քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին