Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    416,5
    438,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանին օգնության տրամադրումը պետք է դադարեցվի. ԱՄՆ կոնգրեսական

05 Հուլիս, 2022 16:12
Ադրբեջանին օգնության տրամադրումը պետք է դադարեցվի. ԱՄՆ կոնգրեսական

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձևի շրջանցումը` հավելելով, որ իրենք չպետք է հրաժարվեն 907 բանաձևից և չպետք է որևէ օգնություն ցուցաբերեն նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմ:

«Օգնությունը, որը մենք տրամադրում ենք, մեծ չէ, բայց կարծում եմ, որ այն ունի դիվանագիտական կարևորություն, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի»,- ասել է կոնգրեսականը`կարծիք հայտնելով նաև, որ Արցախում մարդասիրական ծրագրերի համար ԱՄՆ-ի օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռվի կրկին ընդգրկվելու «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:

«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնենք սարսափելի պատերազմի, կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները»,- ասել է Շերմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին