Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Բախվել են «Mercedes G500» և «ЗИЛ»-ը. կան վիրավորներ

05 Հուլիս, 2022 15:48
Բախվել են «Mercedes G500» և «ЗИЛ»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Mercedes G500 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր եղել են երիտասարդ տղաներ, Mercedes-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բեռնատարի և «յաշիկի» պոկված ու շպրված գազաբալոնի փականները։ 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ЗИЛ-ի վարորդի, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է ավտովթարի պատճառ։

Ոստիկաններն ու քննիչները վթարի հարևանությամբ գործող հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ ստեղծողն է եղել։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վիրավորին առաջինը օգնություն ցուցաբերողները Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, իսկ վիրավորին ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխողը եղել է ոստիկանության Սևանի բաժնի պետ Ս. Ջանիկյանի եղբայրը։

 

Լրահոս

Դիտել ավելին