Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411
    433

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Այս օրը առիթ է ընդգծելու Սահմանադրության հիմքում ընկած սկզբունքների կարևորությունը. Վճռաբեկ դատարանի նախագահ

05 Հուլիս, 2022 15:34
Այս օրը առիթ է ընդգծելու Սահմանադրության հիմքում ընկած սկզբունքների կարևորությունը. Վճռաբեկ դատարանի նախագահ

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Յուրաքանչյուր տարի այս օրը առիթ է ընդգծելու Սահմանադրության հիմքում ընկած ինստիտուցիոնալ սկզբունքների կարևորությունը, որոնք մեր պետության հարատևման կայուն երաշխիքներն են։ Մայր օրենքի ճարտարապետության գաղափարախոսությանը համահունչ սահմանադրաիրավական մշակույթ ձևավորելուն միտված ջանքերը մեզ հնարավորություն են ընձեռում վերաարժևորել Սահմանադրության՝ որպես մեր պետականության հիմնադիր փաստաթղթի արժեքայնությունն ու խորհելու դրանում արտացոլված նպատակների իրագործման ուղիների արդյունավետության մասին։

Վերջին 27 տարիների ընթացքում հայրենական սահմանադրաիրավական մշակույթի զարգացումն անցել է բարդ և բազմաբնույթ ճանապարհ, որի ընթացքում ձևավորված փորձն ու ներուժը հաջորդ տասնամյակների ընթացքում պետք է նպատակաուղղվեն հանուն հիմնարար արժեքների վրա խարսխված պետականության ամրապնդման և սահմանադրաիրավական ինստիտուտների զարգացման»։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին