Կարևոր իրադարձություններ

Պեսկովը՝ Չինաստանի ղեկավարի՝ ՌԴ այցելության հրավերը մերժելու մասին

05 Հուլիս, 2022 14:32
Պեսկովը՝ Չինաստանի ղեկավարի՝ ՌԴ այցելության հրավերը մերժելու մասին

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է տարածված տեղեկություններին, թե Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը։  Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սա ամբողջովին ճիշտ չէ: Փաստն այն է, որ Covid-ի սահմանափակումները Չինաստանում շարունակվում են։ Սա նորմալ է, և դրան պետք է ըմբռնումով վերաբերվել: Այս բոլոր սահմանափակումների թեթևացմանը զուգահեռ՝ հնարավորություն կլինի իրականացնել բոլոր այցելությունները»,- ասել է Պեսկովը,

Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը COVID-19 համաճարակի պատճառով մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր այցելելու հրավերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին