Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ի տնօրենի տեղակալը գեներալ-մայորի կոչում է ստացել

05 Հուլիս, 2022 13:36
ԱԱԾ-ի տնօրենի տեղակալը գեներալ-մայորի կոչում է ստացել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Հայրապետյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Յուրիի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին