Կարևոր իրադարձություններ

Չինաստանի ղեկավարը հրաժարվել է այցելել Ռուսաստան

05 Հուլիս, 2022 12:25
Չինաստանի ղեկավարը հրաժարվել է այցելել Ռուսաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին ի պատասխան՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հրաժարվել է այցելել Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Radio Free Asia-ը, փոխանցում է lenta.ru-ն:

Պոտինը Չինաստանի ղեկավարին հրավիրել է հունիսի 15-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Սակայն Չինաստանի նախագահը մերժել է Պուտինի առաջարկը՝ ասելով, որ մոտ ապագայում դժվար կլինի այցելել Ռուսաստան՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

Ռուսաստանի նախագահը Չինաստանի ղեկավարին դիվանագիտական պրակտիկային համապատասխան այցի առաջարկ է ուղարկել՝ ի պատասխան Օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերի։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին