Կարևոր իրադարձություններ

Հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից արգելվել է

05 Հուլիս, 2022 11:49
Հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից արգելվել է
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի տարածքից: Այդ մասին հայտնում են Արցախի գյուղատնտեսության նախարարությունից:
 
Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի ներքին գործերի նախարարությանը և Արցախի պետական եկամուտների կոմիտեին:
 

Լրահոս

Դիտել ավելին