Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

05 Հուլիս, 2022 11:40
ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա
Հուլիսի 5-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Հայտնում է ԱԳՆ-ն։
 
Այցի շրջանակներում նախատեսված եմ նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:
 
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
 

Լրահոս

Դիտել ավելին