Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան վիրավորներ

05 Հուլիս, 2022 00:17
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան վիրավորներ

Հուլիսի 4-ին, ժամը 21։59-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները տեղափոխվել են Սևանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին