Կարևոր իրադարձություններ

Եղեգնաձորի ոստիկանների կողմից բացահայտվեց խանութից կատարված գողությունը (տեսանյութ)

04 Հուլիս, 2022 20:50
Եղեգնաձորի ոստիկանների կողմից բացահայտվեց խանութից կատարված գողությունը (տեսանյութ)

Հունիսի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ: Մալիշկա գյուղի բնակչուհին հայտնեց, որ երեկոյան ժամը 5-ից հինգն անց կես, երբ ինքը բացակայել է իր խանութից, անհայտ անձը դրամարկղից գողացել է 80 հազար դրամ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ խանութպան կինը ոչ միայն կես ժամ տեղում չի եղել, այլև պարզապես բաց է թողել խանութի դուռը: Չնայած գողությանը նպաստող բոլոր հանգամանքներին` Եղեգնաձորի քրեական հետախույզներին ոչինչ չխանգարեց արագ բացահայտելու հանցագործությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ հափշտակությունը կարող է կատարած լինել Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ: Բացահայտումը տրամաբանական ավարտին հասավ համագործակցության շնորհիվ: Արտաշատի քրեական հետախույզների և ճանապարհային ոստիկանության ծառայողների օգնությամբ ահազանգից մոտ ժամուկես անց տղամարդը հայտնաբերվեց Արտաշատում ու բերման ենթարկվեց:  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։


Հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը հարցաքննվել է ու տվել խոստովանական ցուցմունք: Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին