Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարին ներկայացրել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվող աշխատանքները

04 Հուլիս, 2022 18:32
Փոխվարչապետը ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարին ներկայացրել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվող աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գործադիր քարտուղար, Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը, նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության կողմից հռչակված գերակա և կարևոր ուղղություններից է, ներկայացրել է Հայաստանում այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա բարեփոխումները, ինչպես նաև անդրադարձ է կատարել այլ բարեփոխումներում հակակոռուպցիոն օրակարգի խնդիրների լուծման խթաններին:

Զրուցակիցները քննարկել են ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցում տրված խորհրդատվությունների կատարման ընթացքը:

Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը հակակոռուպցիան միջոցառումների իրականացման գործում Հայաստանին տրամադրվող աջակցության համար և բարձր գնահատել մասնավորապես ոլորտում փորձագիտական ներուժի և լավագույն փորձի կիրառումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին