Կարևոր իրադարձություններ

Ահազանգ ՌԴ-ի և ՉԺՀ-ի դեսպանատներում պայթուցիկ սարքի առկայության մասին

04 Հուլիս, 2022 18:07
Ահազանգ ՌԴ-ի և ՉԺՀ-ի դեսպանատներում պայթուցիկ սարքի առկայության մասին

Հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև Բժշկական ապահովման վարչության հեթապահ խումբը։

 

Լրահոս

Դիտել ավելին