ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Թուրքիայում ձերբակալված նավի (ենթադրաբար ուկրաինական ցորեն տեղափոխող) հետ կապված իրավիճակին։
«Նավը, կարծես, իսկապես ռուսական է, Ռուսաստանի դրոշի ներքո: Այն, իմ կարծիքով, Ղազախստանին է պատկանում։ Իսկ փոխադրումը կատարվում էր Էստոնիայի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրի համաձայն։ Պետք է ամեն ինչ հստակ պարզաբանել»,–ասել է Լավրովը։
Նա խոսքով՝ Ռուսաստանն անընդունելի է համարում հացահատիկային ճգնաժամ ստեղծելու փորձերը։