Կարևոր իրադարձություններ

Արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք. կա 27 տուժած

04 Հուլիս, 2022 16:31
Արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք. կա 27 տուժած

Ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում։ 

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, ի հետևանք՝ թունավորում, ընդհուպ մահ:

Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո:

Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

 

 

Լրահոս

Դիտել ավելին