Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    409,5
    431,5

  • RUB

    5,98
    6,93

Կարևոր իրադարձություններ

Երիտասարդները Վիվառոյի ու Ադջարաբեթի կեղծ կայքեր են ստեղծել ու գումար հափշտակել. ՔԿ

04 Հուլիս, 2022 14:59
Երիտասարդները Վիվառոյի ու Ադջարաբեթի կեղծ կայքեր են ստեղծել ու գումար հափշտակել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժողների շրջանակը:

Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը, Գյումրի քաղաքում բնակվող՝ 2000թ. ծնված ընկերոջ հետ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու շուրջ համաձայնություն ձեռք բերելով, 2020թ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի օգտատերերի խաղային հաշիվներից հափշտակել են խոշոր չափերով գումարներ:

Մասնավորապես՝ 27-ամյա երիտասարդը, տիրապետելով համակարգչային ծրագրերին, որոշել է ընկերոջ հետ, ֆինանսական կարիքները հոգալու համար, կատարել հափշտակություններ: Այդ նպատակով «a5.ru» կայքում ստեղծել է «Adjarabet.am» և «Vivarobet.am» կայքերի նմանակ կեղծ էջեր՝ դրանք արտաքինից ձևավորելով նշված կայքերի տեսքով, որոնցում նշել է, թե իբր մուտք գործելով կայք՝ տրամադրվելու են գումարի տեսքով բոնուսներ:

Կայքերի օգտատերերը գումարի տեսքով բոնուսներ ստանալու նպատակով ստեղծված կեղծ կայքերի էջերում մուտքագրել են իրենց կողմից օգտագործվող անհատական խաղային հաշիվների մուտքանուններն և գաղտնաբառերը, որոնք հաղորդագրությունների տեսքով ստացվել են 27-ամյա երիտասարդի կողմից «a5.ru» կայքում գրանցված անհատական էջին:

Ստանալով օգտատերերի տվյալները՝ երիտասարդները միասին, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել հիշյալ կայքերի օգտատերերի խաղային հաշիվներին, ինչպես նաև՝ խաղային հաշիվներին կցված բանկային քարտերին և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել դրանցում առկա, ինչպես նաև՝ խաղային պարտությունների տեսքով գումարները, որից հետո այդ գումարները փոխանցելով իրենց կողմից օգտագործվող և կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետև՝ իրենց կողմից օգտագործվող և կառավարվող էլեկտրոնային դրամապանակների հաշվառման հաշիվներին և բանկային քարտերին՝ հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի՝ 2.302.434 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև՝ 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ), իսկ 22-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 254-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 

Լրահոս

Դիտել ավելին