Կարևոր իրադարձություններ

Մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ կհարուցվի կարգապահական վարույթներ. նախագիծ

04 Հուլիս, 2022 11:47
Մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ կհարուցվի կարգապահական վարույթներ. նախագիծ

Այսօր տեղի ունեցած ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության  նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ներկայացրեց նախագիծ, ըստ որի հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ:

«Նախ ցանկանում եմ հիշեցման կարգով նշել, որ նախագծով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ, այսինքն` նաև ՄԻԵԴ այն վճիռներով, որոնք կայացվել են մինչև օրենսգրքի այս փոփոխությունը:

Ընդ որում, մինչև այս փոփոխությունն ուժի մտնելը կայացված ՄԻԵԴ ակտերով բացահայտված խախտումների հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես, այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»,-ասաց Մինասյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին