Կարևոր իրադարձություններ

Որոշել եմ վայր դնել պատգամավորական մանդատը. Արթուր Ղազինյան

04 Հուլիս, 2022 11:42
Հեղինակ՝ Արթուր Ղազինյան
Որոշել եմ վայր դնել պատգամավորական մանդատը. Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ որոշել է վայր դնել մանդատը: 

«Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:

Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:

Այս պահին կարող եմ միայն ասել՝ այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,- մասնավորապես գրել է Ղազինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին