Կարևոր իրադարձություններ

44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր թոռանը. վերջինս մահացել է

04 Հուլիս, 2022 10:53
44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր թոռանը. վերջինս մահացել է

Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  

Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:  

Ըստ երեխայի հարազատների, նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Shamshyan.com

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ-ին, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է:   Փաստի առթիվ քննիչ Ավետիսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել:

  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:  

Ավտոմեքենան ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:   Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր: 

 

Լրահոս

Դիտել ավելին