Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ծեծկռտուք Գեղարքունիքում․ կա վիրավոր

03 Հուլիս, 2022 22:29
Ծեծկռտուք Գեղարքունիքում․ կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 2-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունների փաստով: 

Աղբյուրի հաղորդմամբ, նշված վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Գավառ քաղաքի բնակիչ, 35-ամյա Գագիկ Հ.-ն, Երևանի բնակիչ, 27-ամյա Վահրամ Զ.-ն, Գավառ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Արսեն Հ.-ն և 54-ամյա Կարեն Ա.-ն, Գավառի Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում կատարել են խուլիգանություն: 

Աղբյուրի տեղեկություններով, ծեծի արդյունքում Կարեն Ա.-ն «կրծքավանդակի փակ բութ տրավմա, աջից 8-րդ, 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էպիզեմա» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին