Կարևոր իրադարձություններ

ԱՀ ՆԳՆ նախարարը շնորհավորել է ՃՈ ծառայողի մասնագիտական օրը

03 Հուլիս, 2022 18:24
ԱՀ ՆԳՆ նախարարը շնորհավորել է ՃՈ ծառայողի մասնագիտական օրը

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է․

«ՆԳ նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ ճանապարհային ոստիկանության բոլոր ծառայողներին, ովքեր գիշեր ու զօր ճանապարհապարեկային ծառայություն են իրականացնում Հանրապետության ամբողջ տարածքում:

Ճանապարհային ոստիկանությունն ունի նպատակային հստակ ուղենիշ. Կանխել պատահարները, նվազագույնի հասցնել դեպքերը, պատշաճ ապահովել հասարակական կարգը, ամրապնդել օրենքի գերակայությունը:

Ճանապարհային ոստիկանությունը ՆԳ նախարարության այն ստորաբաժանումն է, որն ուղղակիորեն ամեն օր առնչվում է քաղաքացու հետ և որոնց աշխատանքը բաց է ու թափանցիկ: Այդ իսկ պատճառով նրանք ամենաշատն են թիրախավորվում հանրության կողմից:

Խնդիրներ ևս կան, սակայն, վստահեցնում եմ, որ մեր ամենօրյա պահանջները միտված են այդ խնդրների լուծմանը և ծառայության անվերապահ ու լիարժեք իրականացմանը:

Շնորհակալ եմ ՃՈ համակարգի այն ծառայողներին, որոնք ամենօրյա ռեժիմով կարգավորում են մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը, դպրոցամերձ խաչմերուկները, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածները: Այն ծառայողներին եմ շնորհակալ, որոնց համար աշխատանքը առաքելություն է և նվիրում, համազգեստը`պատիվ:

 

Այսուհետ էլ կանենք հնարավորը՝ Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին