Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է ցույց տալ, որ ցանկացած բռնություն թանկ գին ունի. Ճապոնիայի վարչապետը ՌԴ-ի գործողությունների մասին

03 Հուլիս, 2022 17:02
Անհրաժեշտ է ցույց տալ, որ ցանկացած բռնություն թանկ գին ունի. Ճապոնիայի վարչապետը ՌԴ-ի գործողությունների մասին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ ռուսական նավթի գնման թույլատրելի գինը կարող է սահմանվել ներկայիս գնի կեսը։

«Ակնկալվում է, որ Ռուսաստանից նավթի գնի առավելագույ չափը կսահմանվի ներկայիս գնի կեսի չափով։ Մենք նաև մեխանիզմ կստեղծենք, որը թույլ չի տա ռուսական նավթ գնել սահմանվածից բարձր գնով»,–ինչպես փոխանցում է Ria.ru-ն, ասել է նա։ 

Քիշիդան կրկնել է, որ աշխարհը բախվել է մի իրավիճակի, որտեղ կարգուկանոնի հիմքերը քանդվում են», ուստի «անհրաժեշտ է ցույց տալ, որ ցանկացած բռնություն թանկ գին ունի։ 

G7-ի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ղեկավարները հունիսի 26-28-ին կայացած գագաթնաժողովում հաստատել են Ռուսաստանից էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու իրենց մտադրությունը և պայմանականորեն համաձայնվել են սկսել սահմանափակել ռուսական գազի ու նավթի գները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին