Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

Թերլցման համար գազալցակայանները կպատժվեն. օրենքի նախագիծ

03 Հուլիս, 2022 16:20
Հեղինակ՝ Ծովինար Վարդանյան
Թերլցման համար գազալցակայանները կպատժվեն. օրենքի նախագիծ

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես և իմ գործընկեր Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում՝
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայաններիի վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» գրառմամբ ցուցանակ,
Տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկատվությանը,
Թերլցման համար կսահմանվի տուգանք կազմակերպության այն հասցեի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:
Վերոնշյալ փոփոխությունները միտված են ներդնել հանրային վերահսկողության գործիքներ, բարձրացնել տնտեսվարողի գործունեության թափանցիկության մակարդակը և սահմանել առավել համաչափ տուգանքներ»:
 

Լրահոս

Դիտել ավելին