Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ աշխատակիցներն անվտանգ տարածքներ են տեղափոխել 3 գյուրզա օձ

03 Հուլիս, 2022 14:37
ԱԻՆ աշխատակիցներն անվտանգ տարածքներ են տեղափոխել 3 գյուրզա օձ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 1-3-ը 13 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Օձեր նկատվել են Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ, Զովունի, Վայոց ձորի մարզի Գետափ, Արենի, Մալիշկա և Ձորաղբյուր գյուղերում։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին