Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405
    427

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում դասվարը ոստիկաններին հայտնել է, որ իր որդին գողացել է իրեն պատկանող ոչխարները ու գառները

03 Հուլիս, 2022 13:59
Գեղարքունիքում դասվարը ոստիկաններին հայտնել է, որ իր որդին գողացել է իրեն պատկանող ոչխարները ու գառները

Հունիսի 29-ին ոստիկանության Վարդենիսի բաժին դիմած Դարանակ գյուղի բնակիչ, 74-ամյա Նորվարդ Հ.-ին հայտնել էր, որ հունիսի 28-ի գիշերը իր որդին, առանց իր գիտության, իրենց անասնագոմի դռան կողպեքը բացել, ներս է մտել և գողացել 2 գլուխ այծ, 3 գլուխ ոչխար և 3 գլուխ գառ, գրում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին Նորվարդ Հ.-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս, իսկ այծերից մեկի անունը «Զազո» է եղել, մեկինը՝ «Զոզո», 3 ոչխարներից մեկը նույնպես եղել է «Զազո» մյուսները՝ «Զոզո» և «Զիզո», իսկ  գողացված 3 գլուխ գառներին անուն դեռ չէր դրել՝ ասելով, որ չի հասցրել:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Տուժածը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  Դարանակ-Փամբակ գյուղերի միջև դպրոցների դասվար: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին