Կարևոր իրադարձություններ

Ավան Առինջի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

03 Հուլիս, 2022 11:27
Ավան Առինջի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Սարիբեկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշով, գրում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմանում, շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավան Առինջ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 32-ամյա Ցոլակ Ա.-ն էր, նա ինքնասպանություն էր գործել շենքի 7-րդ հարկի շքամուտքից ցած նետվելով:

Դեպքի փաստով քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին