Կարևոր իրադարձություններ

Այցելել ենք Ակներ գյուղ, հանդիպել բնակիչներին․ Արեն Մկրտչյան

02 Հուլիս, 2022 19:52
Հեղինակ՝ Արեն Մկրտչյան
Այցելել ենք Ակներ գյուղ, հանդիպել բնակիչներին․ Արեն Մկրտչյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մ6 - Սանահին-Սարահարթ - Սանահին գյուղ - Ակներ ճանապարհի հիմնանորոգման մասին

Ալավերդիում այսօր դիմավորել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, փոխմարզպետ Գոռ Ասրյանին, Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանին։

Այցելել ենք Ակներ գյուղ, հանդիպել բնակիչներին, ներկայացրել ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընթացքը։ Նախագիծը պատրաստ է, ուղարկվել է փորձաքննության։ Վերջնական հաստատումից հետո կհայտարարվի մրցույթ։ Ճանապարհի հիմնանորոգման նախագծային արժեքը 2.3 մլրդ դրամ է կազմել (շուրջ 5.6 մլն դոլար)։
Կանգառ ենք կատարել Սանահին կայարան թաղամասում, լսել բնակիչների դիտարկումները, ինչպես նաև զույգ կամուրջների շինհրապարակում։ Փոխվարչապետը հետևել է աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ։

Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդի համայնքի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար»։

 
 

Լրահոս

Դիտել ավելին