Կարևոր իրադարձություններ

Վեցամյա աղջիկը մնացել է 2 մեքենաների արանքում

02 Հուլիս, 2022 16:53
Վեցամյա աղջիկը մնացել է 2 մեքենաների արանքում

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 30-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա աղջիկ:

Պարզվել է, որ ժամը 18.15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կայանված «Հովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ երկու երեխաներ էին, առանց շարժիչի գործարկման առաջ է ընթացել՝ հասնելով նույն փողոցում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, այդ ընթացքում 6-ամյա աղջիկը դուրս է եկել մեքենայից և բախման ժամանակ մնացել մեքենաների արանքում՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին