Կարևոր իրադարձություններ

Նախագահի հրամանագրերով՝ դատավորներ են նշանակվել

02 Հուլիս, 2022 16:03
Նախագահի հրամանագրերով՝ դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ հուլիսի 1-ի հրամանագրերով 9 դատավոր է նշանակվել Վճռաբեկ դատարանի պալատներում։

Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանը, Քրիստինե Մկոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ:

Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը Գևորգ Գյոզալյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ:

Արտակ Կրկաշարյանը, Կարեն Բիշարյանը, Սերգեյ Չիչոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին