Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի

02 Հուլիս, 2022 15:14
Օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հուլիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 3-5, Սյունքիում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևանում հուլիսի 2-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին