Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի

02 Հուլիս, 2022 14:31
ԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի

Պենտագոնից հայտնում են, որ Վաշինգտոնն Ուկրաինային 820 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի:

Այն կներառի NASAMS զենիթահրթիռային երկու համակարգ, նախկինում մատակարարված HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար զինամթերք, ինչպես նաև 150,000 հրետանային արկ և հակամարտկոցային ռադարներ։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ջո Բայդենի նախագահության ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է մոտ 7,6 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին