Կարևոր իրադարձություններ

Աշխարհը ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը կորցնում է. Զելենսկի

02 Հուլիս, 2022 13:37
Աշխարհը ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը կորցնում է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը: 

«Եվրոպայում և աշխարհում մարդիկ չեն ցանկանում մտածել պատերազմի մասին. բոլորն էլ ուզում են, որ պատերազմը շատ հեռու լինի։ Սակայն պետք է միշտ մտքում պահենք ստեղծված իրավիճակը, որ պատերազմի աշխարհագրությունը չընդլայնվի»,- նշել է Զելենսկին:

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումների և սևծովյան նավահանգիստների աշխատանքի դադարեցման հետևանքով աֆրիկյան և ասիական երկրները կարող են սովի բախվել։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին